Arm | Rus | Eng |



Արմինե Գրիգորյան
տուն-թանգարանի տնօրեն,Երևանի
պետ.կոնսերվատորիայի պրոֆեսոր,
միջազգային մրցույթների դափնեկիր

Ա.Խաչատրյանի անվան տրիոյի
դաշնակահարուհի

Մանրամասն տեղեկությունների
համար զանգահարեք
58 94 18;58 01 78
հեռախոսահամարներով:
Սիրով հրավիրում ենք Ձեզ աշխարհահռչակ կոմպոզիտոր,հայ ժողովրդի մեծ զավակ Արամ Խաչատրյանի տուն-թանգարան:
Այստեղ Դուք կարող եք ըմբոշխնել մաեստրոյի անմահ երաժշտության հոգեզմայլ հնչյունները,ճարտարապետական յուրահատուկ ոճով և ինքնատիպությամբ աչքի ընկնող ցուցասրահներում և հուշատանը կարող եք տեսնել հազվագյուտ և բացառիկ արժեք ներկայացնող ցուցանմուշներ, որոնք կպատմեն Ձեզ մեծ արվեստագետի ու քաղաքացու բեղուն ու իմաստալից կյանքի անվանի մարդկանց հետ հետաքրքիր հանդիպումների, հիշարժան դեպքերի,իրադարձություննեի մասին:
Այստեղ Ձեզ սպասում են նաև հաճելի անակնկալներ` համերգային կատարումներ,ժամանակավոր ցուցադրություններ,անվանի մարդկանց հետ
հանդիպումներ:
Ցանկացողները կարող են օգտվել թանգարանի ծառայություններից(համերգասրահի վարձակալություն տարբեր միջոցառումների համար,
համաշխարհային դասական երաժշտության ունկնդրումներ և ֆիլմերի դիտումներ ձայնադարանում):
Կարող եք օգտվել նաև գրադարանի և արխիվի նյութերից:

Թանգարանը բաց է այցելուների համար
երկուշաբթիից ուրբաթ ժամը 1100 մինչև 1700
շաբաթ 1100-ից մինչև 1630
հանգստյան օրը` կիրակի:

Մշտական ցուցադրության մուտքի տոմսի արժեքը`800դր.
դպրոցականների, ուսանողների և թոշակառուների համար` 300դր.
նախադպրոցական հասակի երեխաների համար` անվճար:

Յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթ օրը մուտքը անվճար ՀՀ բոլոր քաղաքացիների համար:


Մշտական ցուցադրության բացատրություն
հայերեն` 2000դր.
ռուսերեն և անգլերեն` 2500դր.

Բաց դռների օրեր

18 մայիսի` թանգարանի միջազգային օրը
սեպտեմբերին` եվրոպական ժառանգության օրերին:
Visits:133711


Copyright ©
www.akhachaturianmuseum.am