Arm | Rus | Eng |



Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի գրադարանում ընդգրկված են հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն լեզուներով գրքեր, մենագրություններ, որոնք լուսաբանում են կոմպոզիտորի կյանքի կարևոր շրջանները, ստեղծագործությունը, բազմակողմանի գործունեությունը:
Այդ գրքերը հեղինակել են Մարգարիտ Հարությունյանը, Գեորգի Տիգրանովը, Իրինա Տիգրանովան, Դևիլ Հարությունյանը, Րաֆֆի Խարաջանյանը, Գայանե Չեբոտարյանը, Գեորգի Խուբովը, Գեորգի Շնեերսոնը, Վիկտոր Յուզեֆովիչը, Բորիս Ասաֆևը և այլն:
Գրադարանում ընդգրկված են Ա. Խաչատրյանի գրեթե բոլոր հրատարակված ստեղծագործությունները, իչնպես նաև Դավիթ Պերսոնի և Սվետլանա Սարգսյանի մատենագիտական տեղեկատուները:
Թանգարանը հավաքում է նաև հայ և օտարազգի կոմպոզիտորների և երաժիշտների մասին մենագրություններ և նրանց ստեղծագործություններից:
Գրադարանում ընդգրկված Ա. Խաչատրյանի ստեղծագործությունների ցանկը.
Սիմֆոնիա թիվ 1 - պարտիտուր
Սիմֆոնիա թիվ 2 - պարտիտուր
Սիմֆոնիա թիվ 3 - պարտիտուր
Կոնցերտ դաշնամուրի և նվագախմբի համար պարտիտուր - խադրություն 2 դաշնամուրի համար
Կոնցերտ – ռապսոդիա դաշնամուրի և նվագախմբի համար պարտիտուր - փոխադրություն 2 դաշնամուրի համար
Կոնցերտ ջութակի և նվագախմբի համար պարտիտուր - փոխադրություն ջութակի և դաշնամուրի համար
Կոնցերտ ռապսոդիա ջութակի և նվագախմբի համար պարտիտուր - փոխադրություն թավջութակի և նվագախմբի համար
Կոնցերտ թավջութակի և նվագախմբի համար պարտիտուր - փոխադրություն թավջութակի և դաշնամուրի համար
Կոնցերտ ռապսոդիա թավջութակի և նվագախմբի համար պարտիտուր - փոխադրություն թավջութակի և դաշնամուրի համար
Ձոն Լենինի հիշատակին - պարտիտուր
Պարային սյուիտ - պարտիտուր
Ռուսական ֆանտազիա - պարտիտուր
Հանդիսավոր պոեմ - պարտիտուր
Ողջյունի նախերգանք - տիտուր
Սյուիտ Լոպե դե Վեգայի - պարտիտուր
,,Վալենսյան այրին’’ - կատակերգության համար երաժշտությունից
Սյուիտ Լերմոնտովի ,,Դիմակահանդես’’ - պարտիտուր դրամայի համար երաժշտությունից
Սյուիտ ,,Օթելլո’’ կինոնկարի երաժշտությունից - պարտիտուր
Հայաստանի պետական հիմնը - պարտիտուր
Հայաստանի պետական հիմնը - փոխադրություն ձայնի և դաշնամուրի համար
Երեք կոնցերտային արիաներ - պարտիտուր բարձր ձայնի և սիմֆոնիկ նվագախմբի համար
Ներբող ուրախության - պարտիտուր
Պոեմ - պարտիտուր
Բալադ հայրենիքի մասին - պարտիտուր
Բալետ ,,Գայանե’’ - պարտիտուր
Բալետ ,,Գայանե’’ - կլավիր
Բալետ ,,Սպարտակ’’ - պարտիտուր
Բալետ ,,Սպարտակ’’ - կլավիր
Պար ջութակի և դաշնամուրի համար
Երգ-պոեմ ջութակի և դաշնամուրի համար
Նոկտյուրն ջութակի և նվագախմբի համար
Սոնատ-ֆանտազիա թավջութակի համար
Էլեգիա թավջութակի և դաշնամուրի համար
Սոնատին դաշնամուրի համար
Պոեմ դաշնամուրի համար
Տոկատ դաշնամուրի համար
Ռեչիտատիվներ և ֆուգաներ դաշնամուրի համար
Վալս-Կապրիս դաշնամուրի համար
Մանկական ալբոմ դաշնամուրի համար
Կվարտետ երկու ջութակի, ալտի և թավջութակի համար
Սոնատ ջութակի և դաշնամուրի համար
Տրիո կլառնետի, ջութակի և դաշնամուրի համար
Սոնատ -երգ ալտի համար
Փողային նվագախմբի համար
Հանդիսավոր պոեմ
Արշավի քայլերգը
Քայլերգ ,,Զանգեզուր’’ կինոնկարից
Քայլերգ ,,Գայանե’’ բալետից
Քայլերգ ,,Հայրենական պատերազմի հերոսներին’’
Գվարդիական քայլերգ ,,Ստալինգրադի ճակատամարտ’’ կինոնկարից
Երկու պիես հայկական երգերի թեմաներով
Երկու պիես ուզբեկական երգերի թեմաներով
Երգեր
Վոկալ ստեղծագորոծություններ դրամատիկական ներկայացումների և ֆիլմերի երաժշտությունից
Գրադարանի նյութերից կարելի է օգտվել ընթերցարանում:


Copyright ©
www.akhachaturianmuseum.am