Arm | Rus | Eng |



Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում ձայնադարանի հիմնադրման նախաձեռնողը կանադահայ Հարմիկ Գրիգորյանն է:
Նա թանգարանին է նվիրել համաշխարհային դասական երաժշտության գոհարների ձայնագրությունների եզակի հավաքածու (CD տարբերակով), ինչպես նաև անհատական և մասայական ունկնդրման համապատասխան սարքավորումներ:
Այժմ, երբ արդեն այդ ձայնագրությունների թիվը հասնում է 7000–ի, Հ.Գրիգորյանը պարբերաբար նվիրում է նաև ձայնագրություններ DVD տարբերակով:
Թանգարանին իրենց ձայնագրություններն են նվիրում շատ երաժիշտներ ու կոմպոզիտորներ:
Ձայնադարանի հավաքածուն մատչելի է բոլորին, ովքեր ցանկանում են ունկնդրել աշխարհի լավագույն կատարողներին:
Արամ Խաչատրյանի անվ. տրիոյի նախաձեռնությամբ` ամեն ամիս տուն-թանգարանի համերգասրահում տեղի են ունենում DVD ցուցադրություններ մեծ էկրանին ,,Համաշխարհային դասական երաժշտության գոհարներ Արամ Խաչատրյանի տանը’’ խորագրով:
Այս ծրագիրը դասական երաժշտության պրոպագանդման ևս մի արդյունավետ միջոց է:


Copyright ©
www.akhachaturianmuseum.am