Arm | Rus | Eng |


Արամ Խաչատրյանը Լոնդոնում, 1977թ.

1976թ. –ի դեկտեմբերից – 1977թ.-ի փետրվար ամիսներին Արամ Խաչատրյանը հեղինակային համերգներով հանդես էր գալիս Անգլիայի քաղաքներում:
Մանչեստրում Հալլե նվագախումբը, Լիվերպուլում տեղի սիմֆոնիկ նվագախումբը, Լոնդոնում՝ Արքայական Ալբերտ Հոլում եվ Արքայական Ֆեստիվալ Հոլում, Լոնդոնի ֆիլհարմոնիկ նվագախումբը, հեղինակի ղեկավարությամբ, հնչեցրին նրա Երկրորդ սիմֆոնիան, սյուիտներ «Գայանե» եվ «Սպարտակ» բալետներից, Դաշնամուրի կոնցերտը՝ շնորհալի դաշնակահար Նիկոլայ Պետրովի մենակատարմամբ:
Հանդիսատեսը ցնցված էր:Այս կոնցերտը մեծ հաջողություն էր ունեցել Լոնդոնում դեռեվս 1954թ-ին՝ Արամ Խաչատրյանի՝ Անգլիայում առաջին համերգային շրջագայության ժամանակ, երբ մենակատարը տաղանդաշատ դաշնակահարուհի Մաուրա Լիմպանին էր:
Լոնդոնաբնակ լուսանկարիչ Սյուզի Մեդերը թանգարանին է նվիրել Խաչատրյանի լոնդոնյան լուսանկարների ներկայացված շարքը:


Copyright ©
www.akhachaturianmuseum.am