Arm | Rus | Eng |

Նորություններ

12/10/2021 00:00:00



12/10/2021 00:00:00



30/09/2021 00:00:00

«Տիեզերքի տեսանելի հուշումները»


Սեպտեմբերի 26-ին, Եվրոպական ժառանգության օրը, Ա.Խաչատրյանի տուն-թանգարանում կայացավ «Տիեզերքի տեսանելի հուշումները» խորագիրը կրող, Մանկավարժական գիտությունների թեկնածու, Հայ-Ռուսական համալսարանի դոցենտ, Հայ նկարիչների միջազգային հիմնադրամի և Էստոնիայի նկարիչների միջազգային միության անդամ՝ Անուշ Բաբայանի ինքնատիպ աշխատանքների անհատական ցուցահանդեսի բացումը:
Օրը հագեցած էր գեղեցիկ երաժշտական կատարումներով, դեռևս չընթերցված բանաստեղծություններով և անկրկնելի տիեզերական գունային լուծումներով:
Ցուցահանդես-վաճառքից ստացված գումարի մի մասը կուղղվի 44-օրյա պատերազմից տուժած հայորդիների առողջության վերականգնմանը:
Հատուկ հյուրն էր՝
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն, Խաչատրյան տրիոյի դաշնակահարուհի՝ Արմինե Գրիգորյան /Վոկալիզ/բանաստեղծություններ/:
Մասնակիցներ՝
«Ջազը՝ հայկական շեշտադրմամբ» նախագծի հեղինակ, բազմաթիվ փառատոնների և մրցույթների, այդ թվում `«Ջազի օրերը Արցախում» միջազգային փառատոնի կազմակերպիչ, ջազ-դաշնակահար, կոմպոզիտոր ՝ Արտեմ Լալայան:
Հայ-Ռուսական համալսարանի ուսանողներ:
Ցուցահանդես-վաճառքը բաց է լինելու մինչև հոկտեմբերի 15-ը /երկուշաբթիից շաբաթ, ժամը՝ 11:00-16:30/:

28/09/2021 00:00:00



22/09/2021 00:00:00



22/09/2021 00:00:00

«Տիեզերքի տեսանելի հուշումները»


Սեպտեմբերի 26-ին, Եվրոպական ժառանգության օրը, ժամը՝ 12:00-ին սիրով հրավիրում ենք «Տիեզերքի տեսանելի հուշումները» խորագիրը կրող, Մանկավարժական գիտությունների թեկնածու, Հայ-Ռուսական համալսարանի դոցենտ, Հայ նկարիչների միջազգային հիմնադրամի և Էստոնիայի նկարիչների միջազգային միության անդամ՝ Անուշ Բաբայանի ինքնատիպ աշխատանքների անհատական ցուցահանդեսի բացմանը:
Օրը հագեցած է լինելու գեղեցիկ երաժշտական կատարումներով, դեռևս չընթերցված բանաստեղծություններով և անկրկնելի տիեզերական գունային լուծումներով:
Ցուցահանդես-վաճառքից ստացված գումարի մի մասը կուղղվի «Մհեր Փոթոյան» մշակութային ՀԿ-ին և 44-օրյա պատերազմից տուժած հայորդիների առողջության վերականգնմանը:
Մասնակիցներ՝
«Ջազը՝ հայկական շեշտադրմամբ» նախագծի հեղինակ, բազմաթիվ փառատոնների և մրցույթների, այդ թվում `«Ջազի օրերը Արցախում» միջազգային փառատոնի կազմակերպիչ, ջազ-դաշնակահար, կոմպոզիտոր ՝ Արտեմ Լալայան:
Հայ-Ռուսական համալսարանի ուսանողներ:
Հատուկ հյուր՝
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն, Խաչատրյան տրիոյի դաշնակահարուհի՝ Արմինե Գրիգորյան /Վոկալիզ/:
Մուտքն ազատ է:
Ցուցահանդես-վաճառքը բաց է լինելու մինչև հոկտեմբերի 15-ը /երկուշաբթիից շաբաթ, ժամը՝ 11:00-16:30/:
 

13/09/2021 00:00:00

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում բացվեց կանադահայ քանդակագործ Մկրտիչ Տարագճեանի հեղինակած Արամ Խաչատրյանի դիմաքանդակը:



06/09/2021 00:00:00



23/07/2021 00:00:00



12/07/2021 00:00:00

«Լեզուներ և մշակույթ» կրթական-ժամանցային ծրագիր


Հուլիսի 20-ին, ժամը՝ 19:00 հրավիրում ենք մասնակցելու «Լեզուներ և մշակույթ» կրթական-ժամանցային ծրագրին:
Ծրագրում.
Ինտերակտիվ քարտեզի ուսումնասիրություն՝ խաղ-մրցույթի ձևաչափով (ակտիվանում է հավելվածի օգնությամբ, գործում է 4 լեզուներով՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն)
«Երաժշտական կինոթատրոն» (դիտելու ենք «Ճամփորդենք Խաչատրյանի հետ» նոր անիմացիոն ֆիլմը, որը ևս հասանելի է 4 լեզուներով և միայն մեզ մոտ)
Ֆիլմի քննարկում
Թեյախմություն (սուրճ/թեյ/զովացուցիչ ըմպելիքներ)
Թիրախային խումբը՝ 14+
Տոմսի արժեքը՝ 2000 դր:
Կատարվում է նախնական գրանցում՝
(093) 236267/091 605805
 

10/07/2021 00:00:00

ՃԱՄՓՈՐԴԵՆՔ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՀԵՏ» /Անիմացիոն ֆիլմի շնորհանդեսը/09.07.2021/


Նկարահանվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:
Տեքստը՝ Աննա Ասոյան
Թարգմանիչ/լոգոյի հեղինակ՝ Լենա Միսակյան
Կրկնօրինակեցին՝
Արամ Գևորգյան (Արամո) /հայերեն/
Կարեն Շահգալդյան /ռուսերեն/
Վիդալ Գորդոն/անգլերեն/
Զատիկ Հայկ Տիսերանդ/ֆրանսերեն/
Ֆիլմը պատրաստեց ILABS Armenia ընկերությունը:
Օգտագործվել են Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի արխիվային նյութերը:
Հուլիսի 12-ից անիմացիոն ֆիլմը գործելու է նաև որպես կրթական ծրագիր՝ 4 լեզուներով/«Երաժշտական կինոթատրոն»/, որին մասնակցելու համար կատարում ենք նախնական գրանցում՝
/093/236267
/091/605805

07/07/2021 00:00:00



03/07/2021 00:00:00


Հուլիսի 2-ին Ա.Խաչատրյանի տուն-թանգարանում կայացավ Mtqaran Academy ինտելեկտուալ հարթակի առաջին հանդիպումը:
«Mtqaran»-ը ինտելեկտուալ հարթակ է՝ հայկական շեշտադրմամբ։
Հրապարակվում են դասախոսությունների ցիկլեր, երկխոսություններ, վավերագրական ֆիլմեր, կրթական միկրոմոդուլներ, վարպետության դասեր գիտության, կրոնի և արվեստի ոլորտներից 3 լեզուներով:
Ա.Խաչատրյանի տուն-թանգարանի հետ համագործակցությունը սկսվել է դեռ համաճարակի սկսվելու առաջին ամիսներին (01.06.2020) և շարունակվում է մինչ օրս:
«Mtqaran»-ի ինստագրամյան էջը, որտեղ կգտնեք նաև Մաեստրոյի կյանքի և գործունեության մասին պատմող նյութեր`

28/06/2021 00:00:00

«Կամերային երաժշտության երեկո» 25.06.2021



25/06/2021 00:00:00



1   2   3   4   ...   17   ...   30  


Copyright ©
www.akhachaturianmuseum.am