Arm | Rus | Eng |

Նորություններ

02/04/2021 00:00:00



02/04/2021 00:00:00



26/03/2021 00:00:00



23/03/2021 00:00:00



15/03/2021 00:00:00



15/03/2021 00:00:00

«Գարնանային մեղեդի» /Ցուցահանդես/ 10.03.2021 Նկարչուհի՝ Արևիկ Առաքելյան


Ցուցահանդեսը կարող եք վայելել այցելելով Ա.Խաչատրյանի տուն-թանգարան:

01/03/2021 00:00:00


Անգլերե՞ն եք ուսումնասիրում, սակայն ակտիվ չեք կիրառում:
Այժմ, առաջին անգամ, ձեզ ընձեռվում է հիանալի հնարավորություն համատեղել մշակույթն ու լեզուների ուսուցումը և անկաշկանդ մթնոլորտում ստուգել անգլերենի իմացության մակարդակը:
Փետրվարի 5-ին, ժամը՝ 18:00-ին հրավիրում ենք յուրօրինակ թեյախմության, որի ընթացքում կդիտենք ֆիլմ, կքննարկենք այն, կխաղաղանք ինտերակտիվ դերային խաղեր, կմասնակցեք վիկտորինայի, և այս ամենը՝ անգլերեն: Ձեզ սպասում են մրցանակներ և անակնկալներ:
Եթե հետաքրքրեց, խնդրում ենք, նախապես ամրագրել ձեր մասնակցությունը, քանի որ տեղերը սահմանափակ են:
Թիրախային խումբը՝ 15+
Կրթական ծրագրի տոմսի արժեքը՝ 2000 դր:
Մանրամասների համար՝ (093) 236267, (077) 583005 կամ այցելել Արամ Խաչատրյանի տուն-թանգարան:

01/03/2021 00:00:00



01/03/2021 00:00:00



01/03/2021 00:00:00

«Ճամփորդենք Խաչատրյանի հետ» կրթական/ժամանցային ծրագիր (3 լեզուներով` հայերեն, անգլերեն, ռուսերեն)



01/03/2021 00:00:00


Փետրվարի 15֊ին Գնեսինի տուն֊թանգարանում կայացած "Թանգարանները  2020թվականին. նոր պայմաններում աշխատելու փորձը" խորագրով գիտաժողովին մասնակցում էր նաև Արամ Խաչատրյանի տուն֊թանգարանի տնօրեն, դաշնակահարուհի, ԵՊԿ պրոֆեսոր Արմինե Գրիգորյանը՝ "Մաէստրոյի տունը գլոբալ և ազգային ցնցումների պայմաններում" զեկույցով։
Գիտաժողովը անցկացվեց խառը ձևաչափով. հնչեցին զեկույցներ ինչպես անմիջական մասնակցությամբ, այնպես էլ առցանց, ինչը հնարավորություն տվեց էապես ընդլայնելու մասնակիցների աշխարհագրությունը։ Ռուսաստանյան 17 մասնակիցների կողքին Արամ Խաչատրյանի տուն֊թանգարանը, ի դեմս տնօրեն Արմինե Գրիգորյանի, միակ մասնակիցն էր Հայաստանից:
Հատուկ շնորհակալություն տուն֊թանգարանի տնօրեն Գապոնով Անդրեյ Ալեքսանդրովիչին գիտաժողովին մասնակցության հնարավորություն ընձեռելու համար։

01/03/2021 00:00:00



01/03/2021 00:00:00

Գիրք նվիրելու օրը Մաեստրոյի տանը


«Երաժշտական վիկտորինա», «Դասական երաժշտությունը մուլտֆիլմերում»
«Հնչյուններ և գույներ»
կրթական/ժամանցային ծրագրեր:
Մասնակիցներ՝
Երևանի Հ.99 Դպրոց
Շնորհակալություն մեր գեղեցիկ օրվա բոլոր հովանավորներին`
Armenians Worldwide Association
Ivetta Hakobyan
Anahit Minasyan

01/03/2021 00:00:00


Աշխարհի գրեթե 50 երկրներ, 20-րդ դարի նշանավոր մարդկանց հետ հանդիպումներ, հետաքրքիր դրվագներ ու չկրկնվող պատմություններ...
Եթե 12-18 տարեկան եք, վերցրեք ճամպրուկներն ու եկեք...Ճանապարհ ենք ընկնում...
Փետրվարի 16-ին, ժամը՝ 14:30-ին հրավիրում ենք Արամ Խաչատրյանի տուն-թանգարան մասնակցելու «Ճամփորդենք Խաչատրյանի հետ» կրթական-ժամանցային, ինտերակտիվ ծրագրին:
• Ծրագիրը ներկայացված է 4 լեզուներով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն
Մնաց 1 օր...Շտապեք ամրագրել Ձեր մասնակցությունը:
Մանրամասների համար՝ (093) 236267, (077) 583005 կամ այցելել Արամ Խաչատրյանի տուն-թանգարան:

01/03/2021 00:00:00


2020թ. Մսկվայում լույս է տեսել «Գնեսինի տան կոմպոզիտորները. Ժառանգության ուսումնասիրման և հանրահռչակման հիմնահարցերը» խորագրով գիտագործնական գիտաժողովի հոդվածների ժողովածուն, որտեղ ներկայացված է նաև Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն, պրոֆեսոր Արմինե Գրիգորյանի հոդվածը՝ «Արամ Խաչատրյան – ստեղծագործողը և քաղաքացին» թեմայով:
Գիտաժողովը նվիրված էր Ե.Ֆ.Գնեսինայի տուն-թանգարանի հիմնադրման 50-ամյա հոբելյանին:

1   2   3   4   5   6   7   ...   18   ...   29  


Copyright ©
www.akhachaturianmuseum.am